Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.08.2022 - 08.09.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-78-Ն օրենքի կիրարկումը: Նախագծով սահմանվում է դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները՝ սկզբունքայնորեն պահպանելով մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը գործող կարգավորումները։ Նախագծով նախատեսվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում նրան «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դրույթ։ Նախագծով հստակեցվել է կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը։ Նախագծով հստակեցվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի զոհվելու դեպքում նրա  ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում ընտանիքի մյուս անդամին կենսաթոշակ նշանակելու կարգը և ժամկետները։ Նախատեսվել է նաև զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը և ժամկետները։ Նախագծով սահմանվում են նաև, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց  հաշվառելու համար դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, նրանց կենսաթոշակը հաշվարկելու կարգը։
16 3161